Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մեկնել է Շիրակի մարզի Արթիկ քաղաք, որտեղ երեկվանից արտակարգ իրավիճակ է ստեղծվել:
Սելավատարների վնասման հեռտևանքով ջուրը լցվել է քաղքաի փողոցներ տարհանվել են մի շարք շինություններ, այդ թվում՝ մանկապարտեզը, որտեղից երեկ հեռացվել է մոտ 70 երեխա:
Քաղաքի որոշ հատվածներում ջրածածկույթը հասնում է 40 սմ-ի: Ջուրը վնասել է բնակելի տներ: Տուժել են նաև անասնագոմեր, որտեղ սատկել են կենդանիներ: Երեկվանից քաղաքում աշխատում են բազմաթիվ փրկարարներ:
«Ես էսպիսի մեծ աղետ չեմ տեսել, կարծում եմ սա բնական աղետ է, և մենք պետք է դրա հեևանքները վերացնենք»,- Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:










































