Վերջին երկու տարիներին ներխուժումները դեպի ԱՄՆ-ի առանցքային ենթակառուցվածքը կառավարող համակարգչային ցանցեր հաճախացել են 17 անգամ: Նման տվյալներ է հինգշաբթի Վաշինգտոնի Բրուքինգսի ինտիտուտում ելույթի ժամանակ ներկայացրել ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին: Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Գեներալի խոսքերով՝սպառնալիքներին հակազդելու համար Պենտագոնը պատրաստվում է առաջիկա 4 տարիներին կիբեռանվտանգության վրա 23 մլրդ դոլար ծախսել և համապատասխան ստորաբաժանումների ու ծառայութուների անձնակազմն ընդլայնել 4000 աշխատակցով:
Նրա խոսքերով՝ արդեն հաջորդ տարվա կեսերին նախարարությունում կստեղծվի 4-րդ սերնդի պաշտպանված անլար ցանց, որը թույլ կտա Android-ով սարքերով շփվել առցանց ռեժիմով, այսինքն՝ համացանցի միջոցով:








































