Ճապոնական Panasonic կորպորացիան 1.42 մլրդ դոլարով վաճառել է իրեն պատկանող այլ ընկերությունների բաժնետոմսերի 60 տոկոսը: Որպես պատճառ՝ նշվում են ընկերության պարտքերը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ընկերությանը:
Էլեկտրոնիկայի խոշոր արտադրողը վաճառել է այնպիսի խոշոր ավտոմոբիլային ընկերությունների զգալի ծավալով բաժնետոմսերը, ինչպիսիք են Toyota Motor Corporation-ն ու Nissan-ը:Մինչ այդ Panasonic-ին էին պատկանում տարբեր ընկերությունների 2.33 մլրդ դոլարի բաժնետոմսեր:
Նման լուրջ քայլի ընկերությունը դիմել է ծանր ֆինանսական դրության պատճառով, որում այն հայտնվել էր հեռուստացույցների վաճառքի զգալի անկման հետևանքով:










































