Իսպանիայի հավաքականից կրած պարտությունից հետո Իտալիայի ընտրանու դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ աշխարհի քառակի չեմպիոնը հաղթելու հնարավորություն ուներ:
Բուֆոնը նշել է, որ չնայած անհաջողությանը, թիմը պետք է առաջ շարժվի:
«Հերաքրքիր խաղ ստացվեց: Մենք կարող էինք հաղթել: Գոլ խփելու մի շարք հնարավորություններ ունեինք, բայց, ցավոք, չկարողացանք իրացնել դրանք: Բայց պետք է առաջ շարժվել: Իտալիայի հավաքականն աստիճանաբար ավելի է բարելավում խաղը»,- հայտարարել է Բուֆոնը:







































