Անդրադառնալով Հռոմի պապի համեստ կենցաղավարության մասին դիտարկմանը, որ անգամ մեքենաների ընտրության հարցում է նկատելի, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց. «Համեստ կենցաղավարությունը բիբլիական սկզբունք է, սա կապ չունի իշխանավորի հետ, սա ավելի շատ կապ ունի մարդու հետ, ով ընդունում է այդ իմաստությունը և շարժվում այդ սկզբունքներով:
Այցի նպատակը խաղաղությունն է, Պապը դա հստակ նշել է: Այցը Հայաստանին տվեց մեծ ճանաչողություն ևս մեկ անգամ ամբողջ աշխարհում՝ որպես առաջին քրիստոնեական երկրի, որպես աշխարհի հին ժողովուրդ: Պապի այցը օգտակար է և՛ հոգևորին, և՛ գործարարին, և՛ քաղաքացուն»:









































