Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սոնորա նահանգի իշխանությունները ահազանգում են՝ հիդրօդերևութաբանների կանխատեսումներով՝ արդեն այսօր ջերմաչափի սնդիկի սյունը նահանգի որոշ շրջաններում կարող է բարձրանալ մինչև 49 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնում է, որ հունիսի համար անսովոր բարձր ջերմաստիճանը կապված է ցածր ճնշման հետ, որը ձևավորվել է Սոնորայում ու Կալիֆոռնիայի հարավում:
Շատ տաք շրջանը կտևի մոտ 4 օր, սակայն իշխանություններն այդքան էլ վստահ չեն դրանում ու պատրաստել են հատուկ ապաստարաններ, որտեղ բնակչությունը կարող է թաքնվել բարձր ջերմաստիճանից:










































