Գերմանիայի ԱԳՆ-ի՝ Բեռլինի մերձակա Բորզիգ առանձնատանը սկսվել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Բենիլյուքսի պետությունների արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հանդիպման գլխավոր թեման կլինի հանրաքվեի արդյունքներով ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը:
Հինգշաբթի տեղի ունեցած հանրաքվեի վերջնական արդյունքներով՝ բրիտանացիների 52%-ը (17.41 մլն մարդ) կողմ է քվեարկել ԵՄ-ում Միացյալ Թագավորության անդամակցության դադարեցմանը, 48%-ը (16.14 մլն մարդ) կողմ է հանդես եկել եվրաինտեգրման շարունակմանը։






































