Բրիտանացի մաթեմատիկոսները ստեղծել են համակարգչային մոդել, որը ցույց է տալիս, որ որոշ մարդիկ կարող են գենետիկորեն ծրագրավորված լինել բարի վարքի, իսկ մյուսները ԴՆԹ-ի կառուցվածքում առանձնահատկությունների պատճառով չար են դառնում: Այս մասին ասվում է PLoS Computational Biology ամսագրում հրապարակված հոդվածում:
Սաշա Դոլը մեծ Բրիտանիայի Էքսեթերի համալսարանից և նրա գործընկերները հայտարարում են, որ իրեց հաջողվել է ստեղծել մաթեմատիկական մոդել, որը բացատրում է մեր հասարակության մեջ ոչ միայն բարի, այլև չար մարդկանց գոյությունը, որոնք հարաբերականորեն խաղաղ ապրում են կողք կողքի: Ըստ գիտնականների՝ նրանց գոյության հարցում դեր ունեն գենետիկ գործոնները, որոնք մարդուն մղում են եսասիրության կամ ալտրուիզմի:
Գիտնականների ստեղծած մոդելը ցույց է տալիս, որ այդպիսի վարքն իսկապես կարող է պայմանավորված լինել մեկ կամ մի քանի գեների կառուցվածքի տարբերություններով:








































