Իռլանդացի հայտնի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորը գտնվել է: Facebook-ի իր էջում նա Իռլանդիայի անկախության մասին հրապարակում է արել՝ դրանով հասկացնեով, որ ողջ և առողջ է:
«Իռլանդիան այժմ պաշտոնապես չի պատկանում Մեծ Բրիտանիային: Շնորհավորում եմ յուրաքանչյուր տղամարդու, կնոջ, երեխայի, ով երբևէ զոհվել է Իռլանդիայի ազատության համար, ինչպես նաև նրանց բոլորին, ներառյալ ինձ, ով անողոքաբար հալածվել է իռլանդական, այսպես կոչված, ազատ երկրի կողմից` Շին Ֆեյնին և հանրապետական շարժմանը աջակցելու համար: Մեր օրը եկել է»,- գրված է հրապարակման մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի ոստիկանությունը փնտրում է հայտնի իռլանդացի երգչուհուն այն բանից հետո, երբ նա հեռախոսով իր բարեկամներին հայտնել էր, որ ինքնասպան կլինի:











































