Ռուսաստանի ԱԳՆ-ը Սաուդյան Արաբիային մեղադրել է Սիրիայում միջազգային ահաբեկիչներին աջակցելու մեջ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարությունը:
Հայտարարության համաձայն՝ Ռուսաստանում կարծում են, որ Սաուդյան Արաբիան ֆինանսավորում է միջազգային ահաբեկիչներին և ծայրահեղական խմբավորումներին, ինչպես նաև սպառազինում է նրանց, որպեսզի սիրիացի ժողովրդի արյան հաշվին իրագործի իր սեփական աշխարհաքաղաքական ձգտումները:
Այսպիսով Ռուսաստանի ԱԳՆ-ը պատասխանել է Էր Ռիադի հայտարարությանը, որը Ռուսաստանին մեղադրում էր Սիրիայում զանգվածային սպանություններին անսահման ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ:











































