Այսօր Տոկիոյի Ներիմա շրջանի դպրոցներից մեկում դանակով զինված անհայտ անձը վիրավորել է 3 երեխայի, ապա փախել դեպքի վայրից: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, ոստիկանությունը աշխատանքներ է կատարում նրան հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին այսօր հայտնել են տեղի ԶԼՄ-ները:
Երեխաները, ըստ տեղեկությունների, ստացել են վնասվածքներ մասնավորապես պարանոցի շրջանում:
Տուժածների վիճակի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:









































