Այսօր «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը և հայ-թուրքական հարաբերությունները» խորագրով գիտաժողովին, որը իրականացվում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի (ACGRC) ARI Movement թուրքական հասարակական կազմակերպության հետ համատեղ և Ֆրիդրիխ Էբերտ գերմանական հիմնադրամի (FES) աջակցությամբ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը անդրադարձավ Ռուսաստանի վարած քաղաքականությանը՝ հատկապես գազի գնի թանկացման հետ կապված: Նա նշեց, որ Ռուսաստանը բարդ և հետաքրքիր երկիր է, որ գազի գնի թանկացման արդյունքում 300 միլիոն դոլարի շահույթ կապահովի, ինչը «Գազպրոմի» ղեկավարի քսան լանչի գումարն է: Այսինքն՝ ռազմավարական գործընկեր համարվող երկիրը կարող է իր իսկ նկատմամբ բավականաչափ բարդ իրավիճակ ստեղծել Հայաստանում:
Նա նշեց, որ թեև Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի վարած քաղաքականությունը դրական է, սակայն Ռուսաստանից Վրաստանը համարժեք իմպուլս չի ստանում, և պարզ է, որ Վրաստանում Ռուսաստանից սպասելիքները փոքրանում են:
Ստեփան Գրիգորյանի խոսքերով՝ շատ հավանական է, որ Վրաստանը և Հայաստանը նախաստորագրեն ԵՄ Ասոցացման պայմանագիրը:










































