Ես ապրում եմ 64 տարի այս մոլորակի վրա, և արդեն 47 տարի է՝ ԿԳԲ-ն իմ դեմ քայլեր է անում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանն՝ անդրադառնալով իր դեմ ուղղված մահափորձին։ «Հայաստանի լրատվամիջոցների տերերը նույնպես գործակալական ցանցի տարրեր են, այդ պատճառով էլ իմ տեսակետը չեն կիսում: Մեկ էլ, երբ հնարավորություն ունենաք Բորդյուժային տեսնեք, հարցրեք էլի՞ մնում է իր այն պնդմանը, որ առաջին օրը հայտարարություն արեց, թե դժվար է ասել՝ սա մահափո՞րձ էր թե՞ ոչ։ Դա, իմ կարծիքով, արդեն ապացուցվել է, իմ դեմ ուղղված գնդակահարությունը ռուսական իմպերիալիզմի ձեռքի գործն է»,- պնդեց նա:
Խոսելով դատական նիստերի մասին՝ նա նշեց, որ հիմնական պատվիրատուն դեռևս բացահայտված չէ, իսկ միջնորդ պատվիրատուն ասում է, որ դա ինքը չէ:
Ի դեպ, ԱԻՄ առաջնորդը մինչ այսօր շրջում է անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































