Բրիտանացիները զանգվածաբար հետաքրքրվում են այն հարցով, թե ինչպես կարող են ստանալ ԵՄ կազմում գտնվող Իռլանդիայի անձնագիր: Այս մասին հայտնում է Sky News-ը:
«Իռլանդիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Լոնդոնում հանրապետության դեսպանատունը զանգերի տարափ է ստանում այն մարդկանցից, ովքեր տեղեկատվություն են խնդրում իռլանդական անձնագրի ստացման մասին: Այնուամենայնիվ, Դուբլինում և Լոնդոնում անձնագրեր տրամադրող ծառայությունների (իռլանդական) գրասենյակներում հերթեր չկան»,- հայտնել է հեռուստաընկերությունը ուրբաթ օրը:







































