Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հակառակորդները ցանկանում են այդ հարցով նոր հանրաքվե անցկացնել։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության խորհրդարանի կայքում հրապարակված միջնորդագրում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նոր հանրաքվեի նախաձեռնողները կառավարությանը կոչ են արել կիրառել կանոնը, համաձայն որի՝ եթե Brexit-ի կողմ կամ դեմ քվեարկողների թիվը պակաս է 60 տոկոսից, իսկ մասնակցությունը եղել է 75 տոկոսից ցածր, ապա պետք է ևս մեկ քվեարկություն անցկացնել։
Ներկայում միջնորդագրին աջակցել է 515.811 մարդ՝ 5 անգամ ավելի անհրաժեշտ 100 հազար ստորագրություններից։











































