Հունիսի 27-ին, ժամը 07.00-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի գերեզմանների մոտ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան կայանված տեղից ինքնաբերաբար առաջ է շարժվել, որի ընթացքում վարորդը փորձել է մեքենայի ընթացքը կանգնեցնել, սակայն վայր է ընկնել և ստացած վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:











































