Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հունիսի 29-ին կգումարի 27 եվրոպական երկրների առաջնորդների գագաթնաժողով Brexit-ը քննարկելու համար, հայտնում է Reuters գործակալությունը:
ԵՄ երկրների առաջնորդների մասնակցությամբ դա առաջին գագաթնաժողովն է, որին չի մասնակցի Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:







































