TASS-ի փոխանցմամբ` Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփը պատրաստ է դադարել զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ ընտրություններում հաղթելու դեպքում: Այդ մասին նա հայտարարել է Շոտլանդիա այցի ընթացքում` մամլո ասուլիսի ժամանակ:
Այն հարցին, թե նա պատրա՞ստ է բիզնեսի հետ կապերը խզել, Թրամփը պատասխանել է. «Ես կանեմ դա»: Հետո նա ճշտել է. «Ի դեպ, չեմ կարծում, որ դա նշանակություն ունի, երբ մասնակցում եմ քարոզարշավին: Քանի դեռ մասնակցում եմ նախընտրական քարոզարշավին, դա նշանակություն չունի»:
Միլիարդատերը նշել է, որ ընտրություններում հաղթանակի դեպքում նա պատրաստ է այդ քայլին: «Ես հաստատ կխզեմ կապերը»,- նշել է նա:










































