Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խեսուս Նավասն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա իր ներկայիս ակումբից:
«Մանչեսթեր Սիթի»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անձամբ է հայտարարել, որ ցանկանում է աշխատել իսպանացի ֆուտբոլիստի հետ:
Չնայած Խեսուս Նավասի թիմում մնալու փաստին, Էլակուիմ Մանգալայի, Սամիր Նասրիի, Ուիլֆրիդ Բոնիի, Ալեքսանդր Կոլարովի և Յայա Տուրեի ճակատագրերը շարունակում են անհայտ մնալ:











































