Ժան Ժակ Բուգուհին կարիերան կշարունակի «Ուրալ»-ում: Գյումրիի «Շիրակ»-ի նախկին հարձակվողը ռուսական ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել: Այդ մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
Անցած մրցաշրջանը 24-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է «Արմավիր»-ում: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 21 խաղում Բուգուհին դարձել է 6 գոլի հեղինակ:
Բուգուհին Հայաստանի բարձրագույն խմբի 2014/15 առաջնությունում լավագույն ռմբարկուներից մեկն էր:








































