Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանն իրավական անձեռնմխելիություն է շնորհել երկրի արևելքում ու հարավ-արևելքում PKK-ի դեմ պայքարող ուժայիններին:
Խորհրդարանի ընդունած որոշման համաձայն՝ Թուրքիայի արևելքում ու հարավ-արևելքում իրականացվող հակաահաբեկչական գործողության մասնակիցները ենթակա չեն քրեական հետապնդման՝ երկրի օրենսդրության դրույթները խախտելու համար:
Բացառությունները հնարավոր են այն դեպքերում, եթե հետաքննությունը արտոնված է անմիջականորեն բարձրագույն զինվորական կամ քաղաքական ղեկավարության կողմից:
Այդպիսով բանակն ու հատուկ ծառայությունները ստանում են հավելյալ լիազորություններ, ընդլայնվում են ռազմական դատարանների իրավասության շրջանակները:
Նոր օրենքը կունենա հետադարձ ուժ՝ դրանով իսկ պատասխանատվությունից ազատելով 2015 թվականին հանցանքներ գործած զինվորներին:










































