ԱՄՆ-ը Էկվադորին սպառնում է հարաբերությունների վատթարացմամբ, եթե այդ երկիրը քաղաքական ապաստան տրամադրի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելին:
«Էկվադորի իշխանությունների կողմից Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելը լավ քայլ չի լինի: Դա լուրջ խնդիրներ կստեղծի մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար»,-հայտարարել է Վենտրելը:
Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ը Էկվադորի ամենախոշոր առևտրական գործընկերն է:











































