Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթը մի քանի ծաղրանկար է նվիրել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեի արդյունքներին։ Դրանցից մեկը խմբագրությունը տեղադրել է շապիկին։
Շապիկին պատկերված է Եղիսաբեթ II թագուհին, ով մերկ հետույք է ցույց տալիս կորգի տեսակի շներին։ «Վայելեք, Դուք, հավանաբար, սա այլևս երբեք չեք տեսնի»,- ասվում է նկարին կից գառման մեջ։
Երկրորդ ծաղրանկարում թագուհին պատկերված է չար ժպիտով՝ «Ողջույն, ծեր ագռավ» գրության ուղեկցությամբ։








































