Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ ԵՄ-ից դուրս գալու օգտին Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքները մասամբ պայմանավորված են այն բանով, որ ԵՄ-ն վատ է հաղթահարել ֆինանսական ճգնաժամն ու փախստականների խնդիրը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Հունաստանի վարչապետը ԵՄ-ից դուրս գալու օգտին բրիտանացիների ընտրությունն անվանել է «իրադարձությունների բացասական զարգացում»՝ նշելով, որ Brexit-ը պետք է դառնա «կա՛մ նախազգուշացում, կա՛մ շատ անհուսալի, վտանգավոր կուրսի սկիզբ»։








































