ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի Միացյալ կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ, պաշտոնաթող ծովահետևակային գեներալ Ջեյմս Քարթրայթին կասկածում են գաղտնի տվյալների արտահոսքի մեջ: Նա դարձել է Իրանի վրա ամերիկյան կիբերհարձակումների մասին տվյալների արտահոսքի գործով հետաքննության օբյեկտ: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:
Խոսքը Stuxnet վիրուսի մասին է, որը 2010 թվականին գրոհել է իրանական միջուկային կայանների համակարգիչները՝ շարքից դուրս բերելով ցենտրիֆուգները, որոնք կիրառվում էին ուրանի հարստացման համար: Վիրուսի ստեղծումը վերագրվել էր ամերիկյան և իսրայելական հատուկ ծառայություններին:
2012-ին The New York Times-ը հայտնել էր ամերիկյան գաղտնի ծրագրի գոյության մասին, որն ուղղված է իրանական ցենտրիֆուգները շարքից հանելուն: Պարբերականի տվյալներով՝ նախագահ Ջորջ Բուշ ավագի օրոք գործարկված ծրագրի ղեկավարը գեներալ Ջեյմս Քարթրայթն էր:
Քարթրայթը, որը Օբամայի խորհրդականն է, հայտնվել է FBI-ի քննիչների տեսահորիզոնում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:








































