Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը մասնակցելու համար Ալբանիայի ազգային հավաքականը 1 մլն եվրո պարգևավճար է ստացել։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Ալբանացիներն A խմբում գրավեցին երրորդ հորիզոնականը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չկարողացան փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել։
Հիշեցնենք, որ թիմը միակ հաղթանակը տարավ Ռումինիայի նկատմամբ։ Խաղն ավարտվեց 1։0 հաշվով։









































