Ֆրանսիայի և Նիդերլանդների քաղաքական գործիչները Մեծ Բրիտանիայից հետո կոչ են անում իրենց քաղաքացիներին՝ հանրաքվե անցկացնել Եվրամիությունից իրենց երկրների դուրս գալու վերաբերյալ։
NDNews-ի փոխանցմամբ՝ հոլանդացի քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսը՝ «Ազատություն» կուսակցության առաջնորդը, կողմ է հանդես գալիս համընդհանուր քվեարկության անցկացմանը։ Նա կարծում է, որ երկիրն իրավունք ունի ինքնուրույն տնօրինելու իր գումարները, օրենքներն ու սահմանները։
Վերջին տվյալներով՝ հոլանդացիների 54 տոկոսն աջակցում է հանրաքվեի անցկացմանը։ Նիդերլանդներում երկու հանրաքվեների ժամանակ բնակչությունը դեմ է քվեարկել համաեվրոպական ինտեգրմանը։ Վերջին նման քվեարկությունը վերաբերել է Ուկրաինայի և ԵՄ-ի ասոցացման մասին համաձայնագրին։











































