Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը վստահ է, որ Շոտլանդիան անկախություն կպահանջի Brexit-ից հետո։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակը։
«Այժմ Շոտլանդիան կձգտի անկախության»,- հայտարարել է Ռոուլինգը։ Նրա խոսքով՝ բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնի ժառանգությունը կլինի երկու միությունները կոտրելը։ «Դրանցից ոչ մեկի անհրաժեշտությունը չկար»,- հավելել է նա։
Մեկ այլ թվիթում Ռոուլինգը գրել է. «Ցտեսությո՛ւն, Միացյալ Թագավորություն»։











































