Երիտասարդ մայրիկ և երջանիկ հարսնացու Քիմ Քարդաշյանը որոշել է դստեր ծնվելուց հետո իր մարմինը կարգի բերել և դրա համար գեղեցկության ծրագիր է կազմել, որը հիմնված է քաշի առողջ կորստի վրա:
Հղիության ընթացքում Քիմը շատ չէր անհանգստանում իր կառուցվածքի համար՝ ավելի շատ մտածելով նորաձև երևալու մասին: Բայց հիմա արդեն ժամանակն է ազատվել ավելորդ 13,6 կգ-ից՝ 30 օրվա ըթնացքում:
Այդ հարցում նրան օգնելու է նախկին բալետի պարուհի, ներկայումս ֆիթնես-գուրու Թրեյսի Անդերսոնը, ով նախկինում աշխատել է Մադոննայի, Շակիրայի, Ջենիֆեր Լոպեսի, Քորթնի Քոքսի և Գվինեթ Փելթրոուի հետ:
Թրեյսին աստղերի հետ աշխատելու իր սկզբունը շատ կարճ է բնութագրում: Իր նպատակն այն է, որ մարդն՝ անկախ գենետիկայից, ամբողջ կյանքի ընթացքում պահպանի առողջությունը և լավ կառուցվածքը:
Թրեյսին պլանավորում է «խիստ» մարզել Քիմին, ինչպես նաև նրա համար խիստ դիետա սահմանել:










































