Շվեդական Tobii ընկերությունն արդեն մի քանի տարի շարունակ զբաղվում է նոթբուքերի մեջ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, որոնք հետևում են աչքերի շարժմանը: Առաջին նման սարքավորումն այն ցուցադրել է CeBIT ցուցահանդեսի ժամանակ՝ 2011-ին: Այն թույլ է տվել մեկ հայացքի օգնությամբ ղեկավարել մկնիկի սլաքը, մեծացնել լուսանկարները, միանալ տարբեր բացված պատուհանների, կամ էլ՝ կարգավորել դիսփլեյի գույները:
Թեև սարքավորումը երկու անգամ ավելի հաստ է, իսկ նրա մասերն ավելի թանկ են, տեխնոլոգիան ավելի մշակված է: Փաստաթղթերը հնարավոր է թերթել աչքերի օգնությամբ՝ չօգտագործելով մկնիկը, ստեղնաշարը կամ սենսորային պանելը:













































