Իր 76-ամյակի նախաշեմին երաժիշտ Ռինգո Սթարը յուրահատուկ ցանկություն է հնչեցրել իր ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում է uaparty.com-ը:
«Հուլիսի 7-ին, որտեղ էլ որ լինեք, պարզապես նայեք նրան, ով գտնվում է ձեզ մոտ, թեկուզ նստարանին, կամ ավտոբուսում, գրասենյակում, բեմի վրա և պարզապես արտասանեք «Peace & Love» (խաղաղություն և սեր): Դա կլինի նվեր իմ ծննդյան օրվա համար»:
Ռինգոն ավելացրել է, որ հավատում է խաղաղություն և սեր մաղթելու ուժին նույնիսկ այնպիսի դժվար ժամանակներում, ինչպես այսօր է: «Ես համարում եմ, որ այն նախկինի պես պահանջված է: Ախր դա խաղաղություն է և սեր: Այն ամենը, ինչ մեզ պետք է` դա ավելի շատ խաղաղություն և սեր է»:









































