Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Հայաստանը չփրկեց ՀԱՊԿ-ին

Մոտ մեկ տարի առաջ Հայաստանի խորհրդարանում վավերացվեց մի համաձայնագիր, որով ՀԱՊԿ անդամ երկրներին արգելվում է իրենց տարածքում երրորդ երկրի ռազմաբազա կամ որևէ ենթակառուցվածք՝ ասենք թեկուզ կրթական ռազմական հաստատություն կամ հոսպիտալ տեղակայել, եթե ՀԱՊԿ-ի մյուս երկրները միաձայն կողմ չեն դրան:

Օրինակ` Հայաստանն, ասենք, կարող է պայմանավորվել իր տարածքում որևէ արևմտյան երկրի հետ ռազմակրթական ծրագիր իրականացնել, հաստատություն հիմնել, կամ ասենք` հոսպիտալ կառուցել որևէ տեղ, բայց եթե, ասենք, Ղազախստանը դեմ է, ապա Հայաստանը դա չի կարող անել: Հայաստանը վավերացրեց այդ նախաձեռնությունը, որը առանց կասկածի կարելի է ասել, որ Մոսկվայինն է և նպատակ ունի կանխել ՀԱՊԿ երկրների ինքնուրույնությունը: Եվ ահա, Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը, նաև փոքրամասնության մեծամասնությունը՝ ի դեմս ՀԱԿ-ի, նաև այլընտրանքամասնությունը՝ ի դեմս ԲՀԿ-ի քաղաքական կամ ապաքաղաքական թևերի, կողմ քվեարկեցին այդ համաձայնագրին, որը փաստորեն սահմանափակում էր Հայաստանի ինքնիշխանությունը: Դեմ էին եզակի պատգամավորներ, որոնք բնականաբար ոչ մի ազդեցություն չէին կարող ունենալ քվեարկության ընթացքի և արդյունքի վրա:

Այն, որ Ռուսաստանը լինելով ՀԱՊԿ-ի անդամ` զենք է վաճառում ՀԱՊԿ-ի ոչ անդամ, իր ռազմավարական դաշնակից Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված, հայատյացությունը պետական քաղաքականություն դարձրած Ադրբեջանին, հայտնի էր այդ քվեարկության ժամանակ, դրանից դեռ շատ առաջ, որովհետև Հայաստանում մի քանի լրատվամիջոցներ և հեղինակներ, մի քանի փորձագետներ, ճեղքելով օրհնված ոտի իռացիոնալ պատը, հայտարարում էին, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, ռազմավարական նշանակության զենք, և պետք է կանխել այդ անբարո և վտանգավոր առևտուրը, կամ գոնե պետք է ձայն բարձրացնել դրա դեմ: Ձայնի փոխարեն, Հայաստանում իշխող մեծամասնությունը, տարատեսակ փոքրամասնությունների դերում նրան սպասարկող ողջ համակարգը ձեռք բարձրացրին և քվեարկեցին Հայաստանի ինքնիշխանությունը կոնկրետ սահմանափակող համաձայնագրի օգտին:

Այսօր Ռուսաստանը տարփողում է, որ Ադրբեջանին զենք վաճառելը բիզնես է: Այդ բիզնեսի շրջանակում ռուսները նոր՝ 1 միլիարդ դոլարի ռազմական պայմանագիր են կնքել և ժամանակակից հարձակողական սպառազինություն մատակարարել Ադրբեջանին: Եթե Հայաստանը մեկ տարի առաջ լռելյայն վավերացնելու փոխարեն, հանդես գար կոնտր առաջարկով, որով ինչ-որ կերպ կկանոնակարգվեր ՀԱՊԿ անդամների զենքի վաճառքը ոչ անդամ պետության, այն էլ` անդամներից մեկին պարբերաբար սպառնացող և նրա հետ չավարտված պատերազմի մեջ գտնվող, ապա միգուցե Ռուսաստանն այսօր հնարավորություն չունենար Ադրբեջանի հետ բիզնես անելու, կամ էլ Հայաստանը հնարավորություն ունենար ինքն էլ իր բիզնեսը առաջ տանելու, երրորդ երկրի հետ ռազմա-տեխնիկական պայմանավորվածությունների տեսքով: Սակայն Հայաստանից ոչ մի կոնտր առաջարկ չեղավ, եղավ լուռ վավերացում, սեփական իրավունքների հանձնում Ադրբեջանի հետ բիզնես անող Ռուսաստանին, Ադրբեջանի հետ նավթի առևտուր անող Ղազախստանին, Բելառուսին: ՀԱՊԿ-ը, փաստորեն, վերածվել է Ադրբեջանի բիզնես-գործընկերների ակումբի, և այդ ակումբին իր ինքնիշխանության կարևոր իրավասություններ է հանձնում Հայաստանը:

Իսկ կարո՞ղ է արդյոք Հայաստանն այժմ հետ վերցնել իր ստորագրությունը վավերացված համաձայնագրից: Տեսականում, իհարկե, կարող է, որպես պատասխան ժեստ ռուս-ադրբեջանական բիզնեսին կամ ադրբեջանահպատակ բիզնես-ակումբին: Բայց նաև պարզ է, որ Հայաստանի իշխանություններն իրենց չեն կարող այդ ժեստը թույլ տալ: Բանն այն է, որ ոչինչ չի փոխվել և նույն իրավիճակն է, ինչ համաձայնագիրը վավերացնելուց առաջ: Եվ եթե Հայաստանի իշխանությունները այն չեն կարողացել չվավերացնել մեկ տարի առաջ, չեն կարող վավերագիր չեղյալ համարել նաև այժմ: Դա լուրջ քաղաքական քայլ կլինի, իսկ պաշտոնական Երևանը իրեն քաղաքական քայլեր թույլ տալ չի կարող, հատկապես լուրջ քայլեր: Մինչդեռ այդ ժեստը կլիներ ՀԱՊԿ-ն ադրբեջանական բիզնես-ակումբից իրապես լուրջ քաղաքական բլոկի վերածելու եզակի շանսերից մեկը, որն իհարկե ռուս-ադրբեջանական բիզնեսի տեղաբնակ շատ երկրպագուներ կներկայացնեին որպես հակառուսականության, հակահապկականության արկածախնդիր քայլ:

Մենք իսկապես բարդ ժամանակներ ենք ապրում, ժամանակներ, երբ պետական արժանապատվության որևէ դրսևորում, առավել ևս լուրջ քաղաքական բաղադրիչով, անմիջապես նույնականացվում է արկածախնդրության հետ: Ափսոս իհարկե, որովհետև Հայաստանն ուներ ՀԱՊԿ-ը փրկելու լավ հնարավորություն: Իսկ փրկելու դեպքում, այն կարող էր լինել բավական օգտավետ գործիք՝ տարածաշրջանում Հայաստանի քաղաքական ու անվտանգության շատ խնդիրներ լուծելու համար, որոնցից հետո, իհարկե, Հայաստանն արդեն կարող էր հանգիստ խղճով ստանձնել այդ կառույցը լուծարելու առաքելությունը, որովհետև խնդիրները լուծելուց հետո ՀԱՊԿ-ն հաստատ ինքն էր դառնալու խնդիր Հայաստանի համար: Իսկ հիմա այդ կառույցը շարունակելու է քարշ տալ իր ձևական և բռնակալ գոյությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում