Եվրոպայում սննդամթերք արտադրող խոշորագույն Nestle ընկերությունը մտադիր է այդ մայրցամաքում 20 հազար երիտասարդ աշխատակիցներ վարձել, գրում է Reuters-ը:
«Եվրոպական երկրների կառավարությունները չեն կարողանում միայնակ լուծել գործազրկության հարցը: Երբ Եվրոպայի բնակչությունը ծերանում է, իսկ նրա տնտեսությունը գտնվում պարտքերի բեռի տակ, մենք պետք է օգնենք մեր երիտասարդությանը: Ինչ-որ մեկը պե՞տք է փոխարինի ծերերին, երբ նրանք թոշակի անցնեն»,- ասել է բիզնես-հսկայի ղեկավարը:
Ընկերությունը նախատեսում է մինչև 2016 թվականը10 հազար աշխատատեղ հիմնել՝ մինչև 30 տարեկանների համար, ևս 10 հազարին` ստաժ անցնելու հնարավորություն ընձեռել:









































