Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Հռոմի Պապի այցի ընթացքում սպասվում են խորքային անակնկալներ

 

Այսօր Հայաստան է ժամանում Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Առաջինը: Հռոմի Պապի այցի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հետ:

 

– Տեր Մեսրոպ, ի՞նչ նշանակություն ունի Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը մեր երկրի, ժողովրդի համար: Հռոմի Պապը արդեն իսկ իր ուղերձում նշել է, որ գալիս է իբրև ուխտագնաց և գալիս է առաջին քրիստոնյա երկիր. ի՞նչ է սա նշանակում:

– Անկասկած, Հռոմի Պապն այսօր աշխարհում ամենասիրված և ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է: Նրա այցը տվյալ երկրի համար ունի մեծ նշանակություն և ընդհանրապես համաշխարհային նշանակություն, որովհետև ամբողջ աշխարհը հետևում է այդ մարդու քայլերին, բայց Հայաստան այցելությունն իսկապես ունի այլ բնաբան, և այդ բնաբանը շատ խորն է. այց առաջին քրիստոնյա երկիր. սա նշանակում է, որ ամբողջ աշխարհը պիտի իմանա դրա մասին, որովհետև դա հատկապես շեշտվում է, դա ամբողջ այցի մոտիվն է և բնութագրիչ արտահայտությունը:

Բայց դա նաև պարզապես այց չէ, դա ուխտագնացություն է, իսկ ուխտագնացության գնում են դեպի սրբազան վայրեր, սուրբ երկրներ: Այսինքն՝ Հայաստանը Հռոմի Պապի համար սուրբ երկիր է, սրբազան մի տարածք, ուր նա գալիս է ուխտագնացության: Ուխտագնացության գնում են այնպիսի վայրեր, որտեղ դու հոգևոր ներշնչանք, հոգևոր զորություն պիտի ստանաս: Սա է՛լ ավելի է ընդգծում Հայաստանի ու հայ ժողովրդի նշանակությունը և ասում այն մասին, որ մեր ժողովուրդը շատ կարևոր և մեծ դերակատարում ունի համամարդկային քաղաքակրթության մեջ:

– Նախորդ տարի ապրիլին ականատես եղանք սրբադասման արարողությանը, պատարագին: Հիմա Հռոմի Պապը գալիս է Հայաստան: Սա նախորդ տարվանից սկսված գործընթա՞ց է:

– Անշուշտ, այս քայլերը փոխկապակցված են և պայմանավորված նրա՝ հայ ժողովրդի նկատմամբ ունեցած յուրահատուկ վերաբերմունքով, որը նա բազմիցս արտահայտել է, երբ Արգենտինայի կարդինալն էր և շատ սերտ կապեր ուներ Հայ առաքելական եկեղեցու հետ: Բայց այն, ինչ նա արեց անցյալ տարի, իսկապես շատ մեծ քայլ էր հայ  ժողովրդի համար: Նա ոչ միայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և ոգեկոչեց իր պատարագով, մեկ շատ ավելի կարևոր քայլ մեզ համար արեց, որի նշանակությունը դեռ երկար տարիներ մեզ համար պիտի բացահայտենք, որ սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց  տիեզերական ուսուցիչ կամ տիեզերական վարդապետ:

Իրականության մեջ պատարագը նվիրված էր դրան, պատարագի վերջում ոգեկոչվեց նաև Ցեղասպանության զոհերի հիշատակը: Եվ հայ ժողովուրդը Նարեկացու շնորհիվ, իր մեծագույն հանճարի շնորհիվ դասվեց այն ժողովուրդների շարքը, ովքեր աշխարհին ուսուցանելու բան ունեն:

Այսինքն՝ մենք ստեղծել ենք մի ուրույն քաղաքակրթություն, թողել ենք հոգևոր ժառանգություն, և Հռոմի Պապը դրանով ասում է, որ բոլորը հայերից ունեն սովորելու բան նախևառաջ սուրբ Գրիգոր Նարեկացու շուրթերով: Դա շատ հզոր պատգամ էր աշխարհին: Ամբողջ աշխարհին հայտնի դարձավ, թե ով ենք մենք, ինչ հոգևոր ուժի տեր ժողովուրդ ենք: Եվ իհարկե, այս այցը կապված է այդ պատարագի հետ, դրանից է բխում: Հաջորդ տրամաբանական այցը պիտի լիներ այցը այդ երկիր՝ ևս մեկ անգամ բերելով իր սերը և զորակցությունը հայ ժողովրդին:

– Ի՞նչ կտա այս այցը: Հայաստանը նորից կհայտնվի աշխարհի ուշադրության կենտրոնո՞ւմ:

– Հայաստանը աշխարհի բոլոր ժողովուրդների ուշադրության կենտրոնում է որոշ առումով: Դա կապված է նախևառաջ Ցեղասպանության խնդիրների հետ: Վերջերս Գերմանիայի կողմից ճանաչվեց Հայոց ցեղասպանությունը և բոլոր համաշխարհային լրատվամիջոցները դրան էին անդրադառնում: Իհարկե, Հայաստանը նորից կհայտնվի աշխարհի ուշադրության կենտրոնում, բայց այս այցը երկիրը գովազդելու քայլ չէ:

Հռոմի Պապի քայլերը տրիվիալ քայլեր չեն, դրանք շատ խորը քայլեր են: Սա Հայաստանի հոգևոր ասելիքի բացահայտումն է, մենք գովազդների կարիք չունենք, մենք կարիք ունենք, որ աշխարհը մեզ ավելի խորը հասկանա և տեսնի այն մեծ առաքելությունն ու դերակատարությունը, որ հայ ժողովուրդն ունեցել և ունենալու է համաշխարհային պատմության մեջ:

Ամեն անգամ, երբ Հռոմի Պապը որևէ երկիր է այցելում, այնպիսի յուրօրինակ և անակնկալ քայլեր է անում, որ մարդիկ հասկանում են, որ միայն այդ հանդիպումները կազմակերպելով չի, որ այդ հզոր ազդեցությունը մարդկանց վրա կատարվում է, այլ իր անակնկալ քայլերով Հռոմի Պապը մեզ նորից վերադարձնում է ավետարանական ճշմարտություններին, ճշմարիտ քրիստոնեության ակունքներին, պարզությանը, աղքատներին հետևելը, համամարդկային խնդիրներին անդրադառնալը, նաև վերադարձնում է, թե ինչ է նշանակում ճշմարիտ հոգևոր սպասավորություն:

– Այս այցի ժամանակ նույնպես անակնկալներ կլինե՞ն:

– Այո, միգուցե այդ անակնկալները այդքան ջրի մակերևույթին չլինեն, լինեն խորքային, բայց ժամանակի ընթացքում մենք դրանք կհասկանանք, բայց ինչպես գիտենք, նրա յուրաքանչյուր այցելություն խորը հետք է թողնում: Ինքը, ճիշտ է, ասում է՝ ես գալիս եմ ուսանելու, գալիս եմ ձեր իմաստությանը հաղորդակից լինելու, բայց մենք էլ պիտի մեծապես հաղորդակից լինենք իր իմաստությանը:

– Դավանաբանական տարբերությունները, որ գոյություն ունեն՝ սկսած Քաղկեդոնից մինչև Վատիկանի երկրորդ տիեզերական ժողով, լուծվո՞ւմ են այս հանդիպումներով, այցերով: Կարո՞ղ ենք ասել, որ այդ հարցերը որոշակի առումով արդեն լուծված են:

– Չենք կարող ասել, որ այդ հարցերը լուծված են: Այդ դավանաբանական տարբերությունները կան, այս այցը այդպիսի դավանական բնույթ չի կրում, սա քրիստոնեական սիրո, հարգանքի այց է, լրիվ այլ բնույթ ունի: Իհարկե, եկեղեցիների մերձեցման գործընթաց կա, մարդիկ, եկեղեցիներն այս ուղղությամբ աշխատում են: Ասել, որ դավանաբանական հակասությունները քաղկեդոնական եկեղեցիների և հին արևելյան ուղղափառ եկեղեցիների միջև լուծված են, իհարկե, չի կարելի: Բայց մարդիկ այդ ուղղությամբ աշխատում են, բոլորն էլ հասկանում են, որ կա մեկ և միակ ընդհանրական Առաքելական սուրբ ուղղափառ եկեղեցի, և բավական չէ այդ բառերն արտասանել, պետք է իրապես հասնել եկեղեցու այն միությանը, որ կար Քաղկեդոնի ժողովից առաջ: Բայց այդ դավանաբանական խնդիրները մնում են չլուծված:

Իհարկե, երբ մենք ասում ենք, որ այդ դավանաբանական խնդիրները լուծված չեն, սա չի նշանակում, որ մենք՝ քրիստոնյաներս, չպետք է ունենանք միմյանց նկատմամբ խորը սեր և չպետք է համախմբված լինենք մեր ընդհանուր նպատակների շուրջ: Այն, որ այսօր ամբողջ աշխարհում կա  հարձակում քրիստոնեության վրա, սա ցույց է տալիս, որ քրիստոնյաները պետք է համախմբված լինեն, և այդ դավանաբանական տարաձայնությունները չպետք  է խոչընդոտեն այդ համախմբվածությանը: Այդ առումով Հռոմի Պապը՝ որպես անձ, խորհրդանիշ է, նա կարողանում է մարդկանց և ժողովուրդներին համախմբել ընդհանուր գաղափարների շուրջ:

– Այս օրերին շատ են հրապարակումները, թե արդյոք «ցեղասպանություն» բառը կասի՞ Հռոմի Պապը Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ: Արդյոք չպե՞տք է դուրս գանք այս ձևակերպումների շրջապտույտից՝ մանավանդ ունենալով նախորդ տարի ապրիլին Պապի ուղերձը:

– Հռոմի Պապի այս այցը այդ ասել-չասելու հարթությունից դուրս է: Ի՞նչ պետք է ասի, նա արդեն ասել է և ասել է՝ այն էլ ինչպես…Սուրբ Պետրոսի տաճարում ամբողջ աշխարհի առաջ պատարագի ժամանակ: Դրանից ավելի էլ ի՞նչ ասի Հռոմի Պապը: Իհարկե, կարծում եմ այստեղ էլ կասի, հարցը դրանում չէ: Բայց այս այցը՝ որպես ուխտագնացություն դեպի սրբավայր երկիր Հայաստան, շատ ավելի բարձր նշանակություն ունի, քան այդ ասել-չասելը: Մենք մի քիչ հետևություններ պետք է անենք մեզ համար Ցեղասպանության 100-ամյակից հետո, զոհի բարդույթից դուրս պիտի գանք և այս ապագա 100-ամյակը նվիրենք կյանքին՝ իհարկե չմոռանալով այն, ինչ եղել է, բայց կյանքով ապացուցենք, որ մենք իսկապես Ցեղասպանությունը հաղթահարած  ժողովուրդ ենք:

– Տարածաշրջանին Հռոմի պապի այցն ի՞նչ կտա՝ հաշվի առնելով սահմանների լարվածությունը, քառօրյա պատերազմը…

– Կարծում եմ՝ նրա այցը մարդկանց մի փոքր կկենտրոնացնի մի փոքր հոգևոր և ավելի խորքային խնդիրների վրա, և մարդիկ, ի վերջո, կգիտակցեն, որ եթե իրենք լավ ուսումնասիրեն, ապա մարդկանց միավորող գործոններն ավելի շատ են, քան բաժանող գործոնները: Միշտ էլ կարելի է մարդկային լեզու գտնել իրար հետ: Հայաստանն էր, որ առաջինը ձեռք մեկնեց Թուրքիային, մի երկրի, որն, ի վերջո, մեր նկատմամբ ցեասպանություն է գործել: Եվ շատ կարևոր քայլ էր, որ Հայաստանը կատարեց: Բազմաթիվ քայլեր են կատարվել, որոնք մերժվել են: Բայց դրանով մենք ցույց տվեցինք, որ բաց համակարգ ենք, չունենք այն ատելությունը ուրիշների նկատմամբ, ինչ որ ուրիշները մեր նկատմամբ են տածում, նկատի ունեմ հարևան երկու երկրների ազգերին:

Եթե մեկը գործիք ունենա չափելու ատելության աստիճանը միմյանց նկատմամբ, կտեսնի, որ հայերի մեջ հանդուրժողականությունը շատ ավելի մեծ է, և մենք դրանով ենք հաղթում, դարերով էլ մենք մեր բոլոր ընդդիմախոսներին վերաբերվել ենք մեծագույն սիրով և հանդուրժողականությամբ:

12-րդ դարի սկզբի հեղինակ Հովհաննես Սարկավագը խոսում է, որ երբ հանդիպում ենք հույներին, որոնց հետ ունեինք դավանաբանական տարաձայնություններ, մենք ուզում ենք գնալ դեպի նրանց և ուզում ենք գրկել որպես եղբայրներ, իսկ նրանք զզվանքով թքում են: Հովհաննես Սարկավագի այս խոսքերը ցույց են տալիս, թե ինչպիսի տարբերություն կա մեր և մեր ընդդիմախոսների միջև: Սա մեր գոյատևման գաղտնիքն է, ներքին բանալին, և շատ ատելությամբ լցված ժողովուրդ եթե լինեինք, դժվար թե կարողանայիք գոյատևել: Մենք միշտ սիրով հաղթել ենք և պետք է հետևություններ անենք, թե ինչպես ենք գոյատևելու համաշխարհային այս պատերազմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում