Marc Jacobs-ի նոր գովազդից Մերիլին Մենսոնի, Քորթնի Լավի, Էննի Քլարքի, Կառա Դելևինի և այլ հայտնիների լուսանկարները ապրանքանիշի ինսթագրամյան էջում սկսել են հրապարակվել դեռևս մի քանի օր առաջ, իսկ այսօր ապրանքանիշի էջում հրապարակվել է գրառում՝ 20-ամյա մոդել Քենդալ Ջենների լուսանկարով: Այս մասին գրում է spletnik.ru-ն:
«Ես միշտ կհիշեմ այն պահը, երբ հանդիպեցի Քենդալ Ջեններին մեր աշուն-2014 հավաքածուի ցուցադրության համար քասթինգի ժամանակ: Քեթի Գրանդը (ոճաբան, LOVE Magazine-ի հիմնադիր, խմբագիր) նրան հրավիրեց ստուդիա ծանոթության համար՝ փորձնական լուսանկարներ անելու: Այն ժամանակ ես քիչ բան գիտեի Քենդալի մասին: Բայց այդ պահից նա պարբերաբար համագործակցում է Marc Jacobs-ի հետ»,- գրել է դիզայներ Մարկ Ջեյքոբսը մոդելի լուսանկարի տակ: Նա նաև նշում է Ջենների քայլվածքը, որը հսկայական կրունկներով երկարաճիտ կոշիկներով քայլում է նույնքան հեշտ, որքան կքայլեր մարզակոշիկներով:
Քենդալ Ջենները

Քորթնի Լավը

Մերիլին Մենսոնը

Կառա Դելևինը

Ջունո Թեմփլը

Էննի Քլարքը

Քեմբրա Պֆալերը

Ջուլիա Բանասը, Ուիլի Մորչը, Կիկի Ուիլեմսը








































