Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ հուլիսը մնում է առաջնահերթ Ժնևում միջսիրիական բանակցությունների վերսկսման համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ միջսիրիական բանակցությունների նոր ռաունդի անցկացումը մասնավորապես կախված է Սիրիայի աջակցության միջազգային խմբի երկոու համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պայմանավորվածություններից։
Նա նշել է, որ ուղևորվում է Վաշինգտոն և Նյու Յորք՝ հունիսի 29-ին Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ նիստից առաջ խորհրդակցությունների անցկացման համար:











































