Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

ԼՂՀ արտգործնախարարը պարզաբանումներ է տվել ԱԺ-ում

karabakh-open.info-ի փոխանցմամբ՝ ԼՂՀ ազգային ժողովի այսօրվա նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հարց է ուղղել արտգործնախարար Կարեն Միրզոյանին, ով պատգամավորի փաստմամբ, «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԼՂՀ արտաքին քաղաքականության ռազմավարական հարցերի շուրջ հայտնել է այլ տեսակետներ, մասնավորապես՝ սահմանադրությամբ ամրագրված ազատագրված տարածքներն անվանելով բուֆերային գոտի, իսկ ԼՂՀ անկախության հարցի շուրջ ինչ-որ անորոշ հույսեր կապելով։

«Չենք թաքցնում, այդ հարցազրույցից հետո «Դաշնակցություն» խմբակցությունը որոշել էր հանդես գալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ, սակայն «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում վերոնշյալ հարցերի շուրջ նախարարն արտահայտել էր այլ կարծիքներ։

Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս կարող է պրոֆեսիոնալ դիվանագետ հանդիսացող արտգործնախարարը մի քանի օրվա ընթացքում արտաքին քաղաքականության ռազմավարական հարցերի շուրջ տարբեր կարծիքներ արտահայտել, որը, մեր կարծիքով, կապված չէ ոչ անգլերեն լեզվի իմացության, ոչ էլ եթերային ժամանակի սղության հետ, և ո՞րն է այդ հարցազրույցում արտահայտված տեսակետների տարբերության իրական պատճառը» հարցն այսպես է ձևակերպել պատգամավորը։

Ի պատասխան արտգործնախարարը նշել է. «Կցանկանայի հայտնել իմ ափսոսանքը, որ վերջերս «Ֆրանս 24» հեռուստաալիքին ուղիղ եթերում տված իմ հարցազրույցը զանազան մեկնաբանությունների և կարծիքների տեղիք է տվել։ Կարծում եմ, որ այս դահլիճում ներկա Արցախի օրենսդիր և գործադիր իշխանության պատասխանատուների մտքով անգամ չի անցնում, որ որպես Արցախի հանրապետության արտգործնախարար ես կարող եմ հանդես գալ հօգուտ մտքերի և գաղափարների, որոնք ուղղակի հակասում են մեր կողմից որդեգրած արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներին և նպատակներին։ Հակառակ դեպքում ես ուղղակի չէի համարձակվի ստանձնելու ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնը։ Ընդունելով հանդերձ իմ մեղքի չափաբաժինը այն տեխնիկական վրիպումի համար, որը պայմանավորված է եղել նախևառաջ ուղիղ եթերում հարցազրույցի անցկացման առանձնահատկություններով, կխնդրեի միաժամանակ հարցազրույցի մասին դատողություններ անելիս ընկալել այն ընդհանրության մեջ, այլ ոչ թե հատվածաբար։ Այդ պարագայում կարծում եմ դժվար չէ նկատել, որ հիմնական շեշտը դրվել է այն մտքի վրա, որ խաղաղության հասնելու բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն երկու անկախ պետությունների Լեռնային Ղարաբաղի հանրապետության և Ադրբեջանի խաղաղ գոյակցության ապահովման վրա։ և հատուկ ընդգծվել է, որ վաղ, թե ուշ դա իրողություն կդառնա։ Այդ դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է ինչպես իմ հրապարակային ելույթներում, այնպես էլ ԼՂՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարություններում»։

Պատասխանից հետո պատգամավորը արտգործնախարարին կոչ է արել շատ ավելի զգույշ լինել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում