Եվրոպան, անկախ ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու հարցով հանրաքվեի արդյունքներից, արդեն նախկինը չի լինի: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
Այսօր ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու հարցով հանրաքվեի շրջանակներում բրիտանացիները կպատասխանեն հետևյալ հարցին. «Արդյոք Միացյալ Թագավորությունը պե՞տք է մնա Եվրոպական միության անդամ, թե՞ դուրս գա Եվրոպական միությունից»:
«Լինի «կողմ», թե «դեմ», այն (Եվրոպան) արդեն չի լինի այնպիսին, ինչինճպիսին հանրաքվեից առաջ էր: Եթե լինի «ոչ», պետք կլինի Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության նոր ուղիներ փնտրել: Եթե լինի «այո», (Մեծ Բրիտանիան) պետք է կատարի առկա համաձայնագրերը: Նաև պետք կլինի տեսնել՝ ինչ է անհրաժեշտ անել, որ այդ եվրոպական նախագծերը մոբիլիզացնող լինեն և էնտուզիազմ առաջացնեն»,- ասել է Միշելը:
Նրա խոսքով՝ «չի կարելի կույր լինել, երբ ամբողջ Եվրոպայում կասկածներ են տարածվում եվրոպական նախագծի վերաբերյալ»:









































