Հարավաֆրիկյան Հանրապետությունում Կրյուգերի ազգային պարկի աշխատողների Jeep Wrangler վրա սև ռնգեղջյուր է հարձակվել, երբ երկու տղամարդիկ այնտեղ փորձում էին լուսանկարել հեպարդներին։ Այս մասին հայտնում է Mashable-ը։
Բարեբախտաբար, ռնգեղջյուրը կանգ է առել ավտոմեքենայից հաշված սանտիմետրեր հեռու։ Կենդանին և մեքենայում եղածները չեն տուժել։










































