ՄԱԿ-ի մի խումբ փորձագետներ գտնվում են Թուրքիայում, որտեղ նրանք մտադիր են հավաքել և ուսումնասիրել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնական անձանց:
Ապրիլին փորձագետները ժամանել էին Կիպրոս, որտեղ սպասում էին Սիրիայի իշխանությունների թույլտվությանը՝ հետաքննություն սկսելու նպատակով երկիր մտնելու համար: Այդպես էլ թույլտվություն չստանալով՝ փորձագետները, գործակալության զրուցակցի խոսքերով, որոշել են այցելել այլ երկրներ, որոնք տեղեկատվություն ունեն քիմիական զենքի հավանական կիրառման մասին:
Նա նաև նշել է, որ խմբի ղեկավարն այցելել է Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի շրջան և շփվել Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ փորձագետները Թուրքիայում չեն կարող ստանալ հողի նմուշներ և քիմիական զենքի կիրառման գիտական այլ ապացույցներ, սակայն կարող են հանդիպումներ անցկացնել և վերցնել քիմիական ենթադրյալ հարձակումների ժամանակ տուժածների արյան նմուշները:










































