Լոս Անջելեսում աճուրդի է հանվել Hacienda de la Paz առանձնատունը, որի տերը կառուցել է 5 ստորգետնյա հարկ: Օբյեկտի արժեքը 53 մլն դոլար է, հաղորդում է korrespondent.net-ը:
Առանձնատան սեփականատերը 6-հարկանի շինության կառուցման վրա ծախսել է 17 տարի: Շինության ընդհանուր մակերեսը, որտեղ կա 9 ննջարան և 25 լոգարան, կազմում է 4645 քմ:
Ստորգետնյա հարկեր հնարավոր է ընկնել աստիճանների կամ երկու վերելակների միջոցով: Այնտեղ կա 350 մարդու համար նախատեսված ընդունելության սրահ, թենիսի կորտ, լողավազան, բիլիարդանոց, գրադարան, մարզասրահ:
Գլխավոր առանձնատանը հարակից տարածքում կան ևս 1 թենիսի կորտ, լողավազան, հյուրատուն, մի քանի մարմարե շատրվաններ ու 6 ավտոմեքենայի համար ավտոտնակ:








































