100-ամյա մեքսիկուհի Մանուելա Էռնանդես Վելասկեսն ավարտել է տարրական դպրոցը: Համապատասխան արտոնագիրը Օահակիի թոշակառուին շնորհել է մեծահասակ բնակչության կրթության հարցերով պետական գերատեսչության ներկայացուցիչը՝ հաղորդում է Ciudadania Express-ը:
Կազմակերպությունում պատմել են, որ տիկին Վելասկեսը իրեն դրսևորել է որպես ջանասեր աշակերտուհի:
Նա եղել է մեծահասակների համար (65-ից բարձր) դպրոցի 7000 աշակերտներից մեկը: Անձամբ տարեց կինը խոստովանել է, որ իր սիրելի զբաղմունքը եղել է գիրք կարդալը, սակայն իր աչքերը շատ են ցավել, և ինքը մի քանի անգամ ստիպված է եղել փոխել ակնոցը:
Առկա տեղեկությունների համաձայն՝ Օահակայի բնակիչների մոտ 35 տոկոսը չունի նույնիսկ տարրական կրթություն:
Կնոջ խոսքով՝ սովորելը իրեն շատ դուր է եկել: Նա գնացել էր սովորելու իր թոռներից մեկի խորհրդով:
Մոտ ապագայում 100-ամյա կինը պատրաստվում է շարունակել ուսումը:









































