Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում անցկացվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Գործընկերության իրագործման աջակցության» համաժողովը, որին մասնակցել է նաև Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:
Նա կարևորել է ԵՄ-ի ու Ադրբեջանի համագործակցության զարգացումը. «Վիզային ռեժիմի մեղմացման ու հետընդունման մասին համաձայնագիրը ստեղծել է փաստացի հնարավորություն՝ այդ ոլորտում ընդհանուր նպատակներին հասնելու համար: Ադրբեջանը շահագրգռված է ԵՄ-ի հետ կայուն գործընկերությամբ: Ընդլայնվելու է ներգաղթի ոլորտում համագործակցությունը»:
Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդն ընդգծել է, որ ներգաղթի ոլորտում կողմերի միջև համագործակցությունն ամրապնդվել է վիզային ռեժիմի մեղմացման ու հետընդունման մասին համաձայնագրի ստորագրումից հետո:











































