Գերմանիայում Familiensport und FKK Bund Waldteichfreunde Moritzburg նուդիստական ակումբի անդամները իշխանություններից ստացել են լողազգեստ կրելու կարգադրություն: Այդ մասին հայտնում է The Independent-ը:
Դա կապված է այն բանի հետ, որ Դրեզդենից հյուսիս գտնվող մեկուսի լճի ափին պլանավորվում է կառուցել փախստականների ճամբար:
Պարբերականը նշում է, որ առանց հագուստի լողալ սիրողները, որոնք այդ լիճը օգտագործում են ավելի քան 100 տարի, նախաձեռնությանը դիմավորել են վրդովմունքով: «Մենք հրաժարվում ենք պահպանել այդ կանոնները»,- ասել է ակումբի ներկայացուցիչ Պետրա Հոֆմանը:
Միաժամանակ Գերմանիայի լողորդների միությունում հայտարարել են, որ նուդիստները սխալմամբ են ստացել այդ կարգադրությունը: Այնտեղ բացատրել են, որ կանոնները վերաբերվում է միայն հասարական լողավազաններին:











































