Sunday, 05 07 2026
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել

Պուտինը գնալով ավելի ագրեսիվ է դառնում

Հայաստանի շուրջ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ կարծես եկել է ընտրության պահը՝ Եվրասիական միությո՞ւն, թե՞ Ասոցացման համաձայնագիր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Լեհաստան և Արևելյան գործընկերության ծրագրի համահեղինակ, այդ երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ քննարկում Ասոցացման համաձայնագրի հետ կապված հարցեր: Մյուս կողմից էլ՝ հենց այդ նույն օրերին, հավանաբար հավասարակշռությունը պահելու համար, մեկը մյուսի հետևից Հայաստան են ժամանում Ռուսաստանի անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ կարծես թե հիշեցնելու Եվրասիական միության մասին: Եվ այնպիսի տպավորություն է, որ այս օրերին Հայաստանը կանգնած է վերը նշված արտաքին ուղղությունների հետ կապված ընտրության առաջ:

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե իր կարծիքով՝ այդ իրավիճակը պայմանավորված է երկու գործոնով: «Առաջինը, որ մոտենում է ինչ-որ փաստաթղթերի ստորագրման ժամկետը՝ նոյեմբերին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, և ուզես, թե ոչ՝ ավելի ինտենսիվ են դառնում գործընթացները: Մյուս կողմից՝ թե դրա հետ կապված, թե դրանից անկախ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի ագրեսիվ է դառնում:

Ինչպես գիտեք, ՌԴ-ում դանդաղել է տնտեսական աճը, կան բազմաթիվ խնդիրներ՝ կապված մարդու իրավունքների հետ, առկա են նաև ներքաղաքական խնդիրներ: Եվ նա փորձում է արտաքին քաղաքական շոուով փակել մնացած հարցերը»,- ասում է Ա. Ենոքյանը:

Նրա խոսքով՝ Եվրասիական միության հետ կապված հարցերում ՀՀ-ն իրականում շատ փոքր նշանակություն ունի, և ՌԴ-ն տվյալ պահին Ուկրաինայի վրա է կենտրոնացած: «Որովհետև եթե այդ ամենը չստացվի Ուկրաինայի հետ, իսկ Ուկրաինայի հետ չի ստացվի, մնացածը միֆ է»,- կարծում է քաղաքագետը:

Հարցին՝ Եվրասիական միության հետ կապված թե ՀՀ-ի, թե հետխորհրդային մյուս հանրապետությունների վրա ՌԴ-ի գործադրած ճնշումները որքանո՞վ կարող են «փակել» այդ երկրի ներքին խնդիրները, պատասխանեց. «Երևի թե կփակի: Օրինակ՝ հիշենք մի քանի տարի առաջ ամերիկյան քաղաքականությունը Վրաստանում՝ Ջորջ Բուշն իր արտաքին քաղաքական ձախողումները փորձեց փակել Վրաստանի հետ կապված շոուով, թե տեսեք՝ ես այստեղ լուրջ հաջողություններ ունեմ: Մի քիչ PR-ի հարց է, որ կարողանաս մատուցել, թե՝ այո, մենք ամեն ինչ արել ենք, բայց… կամ՝ այո, մենք ամեն ինչ արել ենք, որովհետև… Վ. Պուտինին թվում է, որ ինքը կկարողանա»,- ասաց Ա. Ենոքյանը:

Աղասի Ենոքյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կներկայացնենք ավելի ուշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում