Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաղեստինյան կողմի հետ խաղաղ համաձայնագրի շրջանակներում պատրաստ է զգալի տարածքային զիջումներ կատարել, եթե պաղեստինցիները կատարեն անվտանգության վերաբերյալ Թել Ավիվի պահանջները: Այս մասին հաղորդում է «Հաարեց» իսրայելական թերթը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի անանուն անդամին:
«Նեթանյահուն հասկանում է, որ խաղաղ համաձայնագրի համար անհրաժեշտ է ազատել Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքի ավելի քան 90%-ը և տարհանել ոչ մեկ իսրայելական բնակավայր: Նա գիտի, որ դա կքննարկվի»,- մեջբերում է պարբերականը նախարարի խոսքերը:
Փոխարենը Նեթանյահուն կպահանջի պաղեստինյան ապագա պետության ապառազմականացում, ինչպես նաև իսրայելական զորքերի պահպանում Հորդանան գետի ափին: Նախարարը նշել է, որ այդ տարածքը կպատկանի պաղեստինցիներին:







































