Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում ավարտվեցին F խմբի հանդիպումները:
Լիոնի համանուն մարզադաշտում կայացավ «Եվրո 2016»-ի խմբային փուլի ամենագոլառատ հանդիպումը: Թիմերը փոխանակեցին 3-ական գնդակ և այդպես էլ չկարողացան որոշել հաղթողին:
Հունգարիայի հավաքականը վաստակած 5 միավորով զբաղեցրեց F խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ, իսկ Պորտուգալիայի հավաքականը փլեյ-օֆֆ դուրս գալու հույսեր փայափայելու համար պետք է սպասի E խմբի հանդիպումների արդյունքներին:
Հունգարիա – Պորտուգալի՝ 3:3
Գերա (19’), Ջուդչակ (47’, 55’) – Նանի (42’), Ռոնալդո (50’, 62’)










































