ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում հունիսի 27-ին տեղի է ունեցել «Միջուկային էներգիան 21-րդ դարում» խորագրով նախարարական կոնֆերանսը:
Կոնֆերանսին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ:
Նիստի բացմանը ելույթ է ունեցել նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ներկայացրել ատոմային էներգետիկայի ապագան ու զարգացման հեռանկարները Հայաստանում:
Նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի և «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի հետ:








































