Tuesday, 09 06 2026
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը

Ինչու է լռում Հայաստանը (տեսանյութ)

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց տարածաշրջանում զենքի բիզնեսով զբաղվելու և Ադրբեջանին սպառազինելու Ռուսաստանի քայլն ու Հայաստանի իշխանության լռությունը:

– Որպես ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը, և ինչպե՞ս հասկանալ այդ փաստի հանդեպ Հայաստանի իշխանությունների լռությունը:

– Հայաստանի իշխանությունները լուռ չեն, վերջին օրերի ընթացքում տարբեր տեսակի արձագանքներ են եղել: Ինչ վերաբերում է կոնկրետ գործարքին` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, ապա փաստն ինքնին մտահոգիչ է, որովհետև Ադրբեջանը շարունակում է գերազանցել Եվրոպայում սովորական սպառազինության համար թույլատրելի չափաքանակը: Եվ մենք ներկայացնելու ենք մեր մտահոգությունները միջազգային տարբեր կառույցներում: Միջազգային հանրությունը պետք է իրազեկ լինի ոչ միայն այս գործարքի հետ կապված, այլ առհասարակ Ադրբեջանի կողմից սովորական սպառազինության գերազանցման փաստին:

– Դուք ասում եք` Հայաստանի իշխանությունները լուռ չեն, սակայն մինչ այժմ Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ այդ հարցի հետ կապված մտահոգություն չի հայտնել Ռուսաստանին, և որևէ բողոքի նոտա չի եղել:

–  Մտահոգությունը ներկայացնել անպայման չի նշանակում, որ պետք է բողոքի նոտա հղել: ՀՀ պաշտպանության նախարարը, ԱԱԽ քարտուղարը անդրադարձել են խնդրին: Չեմ կարծում, որ այդքանը բավարար պետք է չհամարել և գտնել ինչ-որ կասկածներ, որ ՀՀ իշխանությունները չունեն մտահոգություն այդ առթիվ կամ հրապարակավ որևէ դիրքորոշում չեն արտահայտել:

– Ստացվում է` Ռուսաստանը անտեսում է ռազմավարական գործընկեր Հայաստանի շահը և իմանալով, որ տարածաշրջանը պայթյունավտանգ է` զենքի բիզնեսով է զբաղվում, և Հայաստանի իշխանությունը դրան գնահատական չի տալիս:

– Ես արդեն իսկ նշեցի, որ եղել են հայտարարություններ, պարզաբանումներ: Այլ խնդիր է, որ տարածաշրջանում իրապես պետք է ապահովել հավասարակշռություն: Եվ այդ իմաստով մենք բազմիցս մեր մտահոգությունները ներկայացրել ենք, որ ուղղակի անթույլատրելի է այն գործելակերպը, որ այսօր Ադրբեջանն իրականացնում է` սպառազինության կուտակում, ռազմատենչ հայտարարություններ, որոնք հղի են անկանխատեսելի հետևանքներով: Կարծում եմ` ինչպես Ռուսաստանը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, այնպես էլ մյուս գերտերությունները պետք է մտահոգված լինեն այդ փաստով: Կարծում եմ` առաջիկայում մենք տարբեր ձևաչափերով կշարունակենք ներկայացնել մեր պաշտոնական դիրքորոշումը: Կարծում եմ` այստեղ խորհրդարանական դիվանագիտությունը նույնպես շատ կարևոր նշանակություն ունի` միջազգային տարբեր կառույցներում ներկայացնելու Հայաստանի խորհրդարանականների կարծիքները:

– Մտահոգություն արտահայտվում է Ադրբեջանի սպառազինման կապակցությամբ, սակայն, որ Հայաստանի դաշնակից ՌԴ-ն է սպառազինում Ադրբեջանին, այդ կապակցությամբ որևէ մտահոգություն չի հնչել: Չե՞ք կարծում, որ սա ոչ ճիշտ քաղաքականություն է:

– Ձեր գնահատականի հետ չեմ կարող համաձայն լինել: Քաղաքականության մեջ օգտագործվում են տարբեր ձևաչափեր, դիվանագիտական, ոչ դիվանագիտական խորհրդատվություններ, և այդ իմաստով, կարծում եմ, տարբեր խորհրդատվություններ եղել են և կարող են լինել ապագայում, և առաջիկայում հնարավորություն կունենանք նաև ՌԴ Պետդումայի մեր գործընկերներին ներկայացնել մեր մտահոգությունները: Այնպես որ, տարբեր մակարդակներում քննարկումներ եղել են և կլինեն: Այդ իմաստով չեմ կարող կիսել Ձեր մտահոգությունը:

– Իսկ Դուք` որպես ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ, ի՞նչ եք պատրաստվում անել այս կապակցությամբ:

– Առաջիկայում մենք քննարկումներ ունենալու ենք, և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին երկու կարևոր միջոցառումներ կան ՀԱՊԿ-ի շրջանակներում: Առաջինը ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության կոմիտեների նախագահների կոորդինացիոն նիստն է լինելու Բելառուսում, և հոկտեմբեր ամսին Երևանում կայանալու է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության կոմիտեների նիստ: Կարծում եմ` երկու խորհրդարանական միջոցառումների ժամանակ հնարավորություն կլինի հարցեր ուղղել գործընկերներին, ստանալ պարզաբանումներ:

– Պարոն Նահապետյան, խնդիրն այն է, որ Ռուսաստանը տարածաշրջանում զենքի բիզնես անելով, ինչպես իրենք ռուս պաշտոնյաներն են հայտարարում, խախտում է սպառազինության հավասարակշռությունը տարածաշրջանում: Ի սկզբանե իմանալով, որ Ադրբեջանն առանց այդ էլ շատ ավելի զենք ունի, մեկ մլրդ դոլարի էլ իրենք են վաճառում: Այսինքն` սա գիտակցված ռազմաքաղաքական քայլ է, այստեղ միայն բիզնեսի մասին խոսել թերևս չի կարելի:

– Ընդամենը դրանք ենթադրություններ կարելի է համարել, որը միանշանակ բացառել չի կարելի: Դրա համար պետք է խորհրդատվություններ անել և պարզել, թե որն է եղել նման գործարքի շարժառիթը: Մենք այս պահին ավելի շատ տեսնում ենք, որ գերակայել է տնտեսական շահը, իսկ ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու առումով ես չեմ կարծում, որ Ռուսաստանը նման նպատակադրում ունի այս տարածաշրջանում ի վնաս Հայաստանի որոշակի գործողություններ իրականացնել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում