ԱՄՆ-ում 93 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Էլիոթ Ռեյդը, ով մարմնավորել է Էռնի Մելոունին «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» հայտնի ֆիլմում, գրում է The New York Times-ը:
Դերասանը մահացել է Կալիֆոռնիայում, հունիսի 21-ին: Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահվան պատճառ է դարձել սրտի անբավարարությունը:
Էլիոթ Ռեյդը (իսկական անունը՝ Էջվորթ Բլեր Ռեյդ) իր կարիերան սկսել է ռադիոյում: 1940 թ. տեղի է ունեցել նրա դեբյուտը կինոյում:
«Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» ֆիլմում Ռեյդը մարմնավորել է Էռնի Մելոունին՝ մասնավոր դետեկտիվի, որին վարձել են գլխավոր հերոսուհի Լորելի Լիին (Մոնրո) հետևելու համար:
Ռեյդն աշխատել է հեռուստատեսությունում, փորձել է գրել հեռուստասերիալների սցենարներ:
Նրա մասնակցությամբ վերջրին ֆիլմը՝ «Երիտասարդ Էյնշտեյնը» (Young Einstein) նկարահանվել է 1988 թ.: